25.11.2024
Ռուս խաղաղապահների համար ԼՂ է բերվել «Սպուտնիկ-V» պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին
prev Նախորդ նորություն

Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով:


«Ինչպես տեղեկացվել էր, Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:


Վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ և հունվարի 14-ին ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությն մեջ: