21.04.2025
Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը փորձում է Արցախում վախի մթնոլորտ ստեղծել. Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով Արցախում վախի մթնոլորտ ստեղծել։ Այս մասին գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:


"Կրակոցներից, վիրավորման միջադեպերից մինչև որոշ գերիների նկատմամբ բռնության իրականացում և հանրայնացնում մեկ հիմնական նպատակ ունեն՝ սպառնալիքի, ահաբեկման շանտաժի միջոցով հասնելու Արցախի վերջնական հայաթափման։  


Քանի Արցախի կարգավիճակի հարցը վերջնական կարգավորում չի ստացել անհրաժեշտ է ռուսական կողմի հետ համատեղ, Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել՝ անհրաժեշտ երաշխիքներ և մեխանիզմներ ձևավորել արցախցիների անվտանգության ապահովման համար",- գրել է նա Facebook-ի իր էջում։


 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 նոր դեպք և 16 մահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ