Սահմանզատման ընթացքում Սյունիքի երկու գյուղերի հետ կապված կարող են ծագել հարցեր
Սյունիքում իրականացվող սահմանզատման և սահմանային կետերի տեղորաշման աշխատանքները կարևոր են Սյունիքի մարզի և ընդհանրապես ՀՀ անվտանգության ապահվման տեսնակյունից: Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող սահմանազատման աշխատանքներին:
Նրա խոսքով, տեղորոշման աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ և բարդություններ: «Սակայն մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի և ընդհանրապես ՀՀ անվտանգության ապահվման տեսնակյունից։ Համենայնդեպս՝ մեր և ՊՆ դիրքորոշումն այն է, որ մենք այս գործունեությամբ ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները և Հայաստանի անվտագության նոր երաշխիքներ ենք մշակում», - ասաց Փաշինյանը։
Միևնույն ժամանակ Փաշինյանը նկատեց, որ այդ հատվածում կան երկու բնակավայրեր, որոնց «ուղղությամբ կարող են ծագել հարցեր»:
«Մեկը՝ Սյունքի մարզի Որոտան գյուղն է, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրը, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ուենում», - ասաց նա՝ հավելելով, որ այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել:
«Բայց ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն դեպքերում, երբ մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեքորեն համարժեք փոխհատուցում կտրամադրի և մեր քաղաքացիների շահերը կլինեն պաշտպանված», - ասաց նա՝ վստահեցնելով, որ Սյունիքի և ՀՀ միջազգայնորեն ընդունված տարածքների «ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել»:
«Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է», - եզրափակեց նա։
Ավելի վաղ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին: