24.11.2024
Սահմանզատման ընթացքում Սյունիքի երկու գյուղերի հետ կապված կարող են ծագել հարցեր
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի կարգավիճակի հարցը լրացուցիչ բանակցությունների կարիք ունի. Մատվիենկո

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հավելյալ բանակցություններ անցկացնելու կարիք է զգում և այս հարցում Ռուսաստնն ակնկալում է այդ թվում Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների ջանքերը: Այս մասին լրագրողներին ասել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նրա խոսքով, շատ բարդ աշխատանք է սպասվում, սակայն կարևորն արդեն ձեռք է բերվել՝ "միջազգային փաստաթղթերի կատարում, որոնցով Ադրբեջանին վերադարձվեցին այն տարածքները, որոնք նրան էին պատկանում".


"Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանն առանցքային դեր է ունեցել, ռուսական կողմը թույլ չի տվել հակամարտության հետագա սրում և մարդկային նոր զոհեր»,- ասել է Մատվիենկոն: