24.11.2024
Թուրքիայում ընդդիմադիր թերթի նախկին խմբագիրը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման
prev Նախորդ նորություն

Գործադիրը ներելու է պատերազմի հետևանքով առաջացած ճանապարհային երթևեկության տուգանքները

Կառավարությունը նախատեսում է սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներման նախագիծ, որն ներկայացվել է գործադիրի այսօրվա նիստում:


Ոստիկանության պետի տեղակալ Խորեն Ֆիդանյանը տեղեկացրեց, որ կառավարությունը պատրաստվում է ներել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանի և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքները:


«Ըստ այդմ առաջարկվում է երկու նոր կարգավորում: Առաջինը վարչական իրավախախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծը նախնական տարբերակաով պատրաստ է: Երկրորդը վարչական իրավախախտումների օրենսդրությամբ առկա ծայրահեղ անհրաժեշտոթյան կիառումն է, որի դրույթները համապատասխանում են առաջարկվող հարցի կարգավորմանը»,- ասաց նա:


Ֆինանդնայնի խոսքով, կառավարությունը պետք է որոշի, թե որ որ տարբերակն է առավել կիրառելի: «Մենք պատրաստ կլինենք դրա կիրառմանը», - ասաց նա:


Վարչապետ Նիկոլ Փաշինայնն էլ նշեց, որ այս կերպ կառավարությունն արձագանքում է քաղաքացիների բարձրացրած հացին առ այն, որ պատերազմի մասնակիցներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ են գալիս: «Մենք արագ արձագանքում ենք այդ հարցին», - ասաց նա: