24.11.2024
Սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբը պիտի հեռանա. Օհանյան
prev Նախորդ նորություն

Հայտնաբերվել է 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին

Մարտական գործողությունների՝ Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին:


Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը տեղեկացնում է, որ զոհված քաղաքացիական անձի՝ տարեց մի կնոջ մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում:


Ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին:


"Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ներքին Ճարտարի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի հատվածներում: Որոնումներին շարունակում են մասնակցել անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորներ",-նշել է Թադևոսյանը: