24.11.2024
Արման Թաթոյանն ու ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են հայ գերիների հարցը
prev Նախորդ նորություն

Սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբը պիտի հեռանա. Օհանյան

Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող որդիների ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնած, երկրում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը և ադրբեջանցիները՝ իրենց նախապատվությամբ, իբրև թե հիմք ընդունելով խորհրդային միության սահմանները։ Այս մասին գրել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա հիշեցրել է, որ Խորհրդային միությունը գոյություն չունի արդեն 30 տարի։

"Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռևս հանգուցալուծված չէ։ Չկա երկխոսություն հակամարտող կողմերի միջև։ Այսպիսով, ի՞նչ սահմաններ գծելու մասին է խոսքը։

Եզրակացություն. նորանկախ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից։

Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, բանակցային գործընթացի վերսկսումը և արտաքին, ներքին քաղաքականության մեջ պետական գործառույթների համարձակ, լիիրավ իրականացումը",- ասված է Օհանյանի հայտարարության մեջ։