24.11.2024
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արտահերթ ընտրությունների շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն. Նիկոլ Փաշինյան

Հայստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու համատեքստում երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարչապետի փոփոխության հնարավորության մասին: Այդ մասին նա ասել է «Ազատությանը» տված հարցազրույցում:


Հարցին՝ իսկապե՞ս այս իրավիճակում տրամաբանական չէ, որ օրինակ՝ լինի փոփոխություն գոնե վարչապետի, Փաշինյանը պատասխանել է. «Հարցն այն չէ, թե վարչապետը հեռանա, թե չհեռանա, հարցն այն է, թե ո՞վ է որոշում, թե ով է Հայաստանի Հանրապետությունում վարչապետը: Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն»:


Լրագրողը նաև նշել է, որ Փաշինյանը բոլորին մեղավոր է համարում բացի իրենից. «Ի վերջո, Դուք եք այս իրավիճակում երկրի ղեկավարը և պատասխանատվություն, ասում եք, ստանձնում եք, բայց մեղադրանքներն ուղղում եք այլ ուղղություններով: Ո՞րն է Ձեր մեղքը, պարոն վարչապետ»:


«Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը», - պատասխանել է Փաշինյանը:


Լրագրողը նաև հարց է հնչեցրել Տավուշում հուլիսան մարտերի մասին. «Ինչո՞ւ Դուք հուլիսին Տավուշում գնացիք իրավիճակի սրման ճանապարհով, ինչո՞ւ այդ փոքր հաջողությունը Սարդարապատում ներկայացրեցիք որպես նշանակալի ձեռքբերում, ինչո՞ւ էր Ձեր պաշտպանության նախարարը խոսում «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևով, ինչո՞ւ գնալ այս քայլերին, երբ որ Ձեզ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասում է՝ մենք պատերազմին պատրաստ չենք»:


Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Պատերազմից խուսափելու տարբերակն, ըստ էության, Ղարաբաղի կարգավիճակից հետագա հրաժարվելն էր: Իրավիճակը հասել էր մի կետի, երբ որ պատերազմն անխուսափելի էր: Մենք էլ ենք վերլուծել, որ հնարավոր է չպարտվել, և եթե հնարավոր է չպարտվել, ուրեմն պետք չէ հանձնվել»: