24.11.2024
ՊԲ-ն, ողջ հայության աջակցությամբ, շարունակելու է իր գործառույթներ. Արայիկ Հարությունյան
prev Նախորդ նորություն

Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Փաշինյան

Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդորում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք:


Այդ մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ զարգացող իրադարձություններին:


Նա նաև հաստատել է հայկական կողմից գերիների առկայության մասին տեղեկությունները: «Այո, այդ տեղեկատվությունը կա, բայց, էլի, ուզում եմ ասել, որ սա այդ նույն իրադարձության շրջանակում է, այսինքն դրանք ոչ թե տարբեր հատվածներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններ են, այլ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում են», - ասել է Փաշինյանը:


Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում հայտնել էր, որ Խծաբերդի ուղղությամբ «մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները»:


Նա նաշել էր, որ անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: "Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ", - ասել էր Հարությունյանը:


Նշենք նաև, որ ըստ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում: