10.09.2025
Բողոքի ակցիաներ Երևանում. ոստիկանության և ցուցարարների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել
prev Նախորդ նորություն

Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1

Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Արցախի ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանին։


«Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաեւ անհետ կորած զինծառայողների հարազատներին:


Այսօր երկու ջոկատ է աշխատում Ֆիզուլիի եւ Ջաբրայիլի ուղղություններում: Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1»,- ասվում է հայտարարության մեջ։

Կառավարությունը պետք է ընդունի, որ ճգնաժամ է երկրում և հրաժարական տա. Արմեն Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան