24.11.2024
Գյումրիում 100 մլն դոլար արժողությամբ «Ռենեսանս» անվանումով բնակելի թաղամաս է կառուցվելու
prev Նախորդ նորություն

Ռեկտորները կնշանակվեն, ոչ թե կընտրվեն. Արմեն Աշոտյանն ահազանգում է

Կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում է ընդգրկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն ահազանգում է, որ  այս նախագծով իշխանությունն ուզում է ռեկտորներին և գիտական հաստատությունների տնօրեններին ոչ թե ընտրել, այլ նշանակել 5 տարի ժամկետով անմիջապես նախարարության կողմից։

«Նախագիծը ոչ միայն անբարոյական է, հակաբուհական, հակագիտական, այլև հակասահմանադրական։
Այն հակասում է ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:

Օրենքի հակասահմանադրական դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից։

Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը։ Հորդորում եմ երկրի բուհական, ուսանողական, դասախոսական և գիտական շրջանակներին բոլոր հնարավոր միջոցներով անհապաղ պայքարել երկիրը քանդող այս հերթական խայտառակության դեմ»,- գրել է Աշոտյանը Facebook-ի իր էջում։