23.11.2024
ԱԳ նախարարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկել է գերիների հարցը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի ֆինանսավորմամբ սկսվում է Հայաստանի մարզերի վերականգնման ծրագիր

2020 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի ֆինանսավորմամբ նախատեսվում է գործարկել ՄԱԿԶԾ-ի «Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական վերականգնում և ամրապնդում» նախագիծը: Ծրագրի բյուջեն, որը նախատեսված է 3 տարվա համար, կազմում է 1,7 մլն. ԱՄՆ դոլար։ Հիմնական նպատակն է՝ աջակցել մարզերին կորոնավիրուսային վարակի բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման գործում:


Ինչպես հայտնում են ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունից, այս պահին ՄԱԿ-ի կառույցների կողմից՝ Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ, իրականացվում են մի շարք նախագծեր (գործող ծրագրերի ֆինանսական աջակցության ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 55 մլն. ԱՄՆ դոլար).


- «Կայուն դպրոցական սննդի զարգացում»: Կորոնավիրուսային վարակի ֆոնին ընթացիկ ուսումնական տարում շուրջ 100 հազար դպրոցականներ կստանան մթերային հավաքածուներ: 2019 թվականին մեկնարկել է նախաձեռնության չորրորդ փուլը, որը նախատեսված է մինչև 2023 թվականը, որի իրականացման համար նախատեսված է 18 մլն. ԱՄՆ դոլար: 2010 թվականից ի վեր Ռուսաստանը ընդհանուր 25 մլն. ԱՄՆ դոլար է հատկացրել այս ծրագրի համար:


-«Ներառական տնտեսական զարգացման խթանում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ շրջաններում», հաշվարկված է մինչև 2022 թվականը: Նախաձեռնության համար հատկացված է 2,8 մլն. ԱՄՆ դոլար:


- «Հայաստանում արդյունաբերության` արտահանմանն ուղղված ոլորտների մրցունակության բարձրացում` դեպի շուկաները մուտքի արդիականացման և ընդլայնման միջոցով»: Նախագծի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 2,2 մլն. ԱՄՆ դոլար։


- Հաշմանդամություն ունեցող անձանց համար հիմնական ծառայությունների մատուցման արդյունավետության բարելավման ծրագիր, որը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ, բյուջեն՝ 3 մլն ԱՄՆ դոլար:


- 2012 թվականից Հայաստանում գործում է «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին տեխնիկական աջակցության ծրագիրը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վերահսկման ոլորտում»: Ծրագրի երրորդ փուլին (2019-2021 թթ.) հատկացվել է 1,2 մլն. ԱՄՆ դոլար։


- 2019 թվականին մեկնարկել է «Հայաստանի մարզերի երիտասարդությունը. կրթության և զբաղվածությանն ուղղված նոր քայլերը» նախագիծը, որը նախատեսված է մինչև 2021 թվականը: Նախաձեռնության իրականացման համար հատկացվել է 800 հազար ԱՄՆ դոլար։


- «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմադրողականության բարձրացում` Հայաստանի հիդրոօդերեւութաբանական ծառայության արդիականացման միջոցով»: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 800 հազ. ԱՄՆ դոլար։


- «Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված նորարարական մոտեցումներ»: Նախագծի իրականացման համար հատկացվել է 1,8 մլն ԱՄՆ դոլար։


2019 և 2020 թթ. Ընթացքում ՄԱԿ-ի կառույցների կողմից Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր (2019-2020 թթ. ավարտված ծրագրերի ֆինանսական աջակցության ընդհանուր ծավալը՝ 10,5 մլն ԱՄՆ դոլար է):


- «Համապարփակ աջակցություն գյուղական շրջանների զարգացմանը. Համայնքների դիմացկունության բարձրացում»: Նախագծի իրականացման համար հատկացվել է 5 մլն. ԱՄՆ դոլար:


- «Համալիր գյուղական զբոսաշրջության զարգացում». հատկացված է 3 մլն. ԱՄՆ դոլար: Նախաձեռնության շրջանակում ստեղծված օբյեկտների բացումը կավարտվի Հայաստանում սանիտարահամաճարակային իրավիճակի կարգավորումից հետո:


- «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում էներգաարդյունավետության ստանդարտները և կանոնակարգային կարգավորումը». Նախաձեռնության իրականացման համար հատկացվել է 1,5 ԱՄՆ մլն դոլար:


- «Հայաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի կարողությունների ուժեղացում` կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մեղմման համար». Բյուջե՝ 1 մլն. ԱՄՆ դոլար:


Վերոնշյալ ծրագրերի Ռուսաստանի ֆինանսական աջակցության ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 67 մլն ԱՄՆ դոլար։