23.11.2024
ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
prev Նախորդ նորություն

Երևանում լույս է տեսել պատկերազարդ բուկլետ Խորհրդային Հայաստանի մասին

Երևանում լույս է տեսել «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» բուկլետը:

Հրատարակությունը միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով է և նվիրված է Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակին: Բուկլետը Եվրասիական փորձագիտական ակումբի շուրջ համախմբված գիտնականների և փորձագետների համատեղ աշխատանքի արդյունքն է: Հեղինակների  նպատակն է եղել գնահատել Խորհրդային Հայաստանի տեղն ու դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում:

Նրանք գտնում են, որ հայկական Երկրորդ հանրապետությունը հայոց պետականության զարգացման կարևոր փուլն է, որի տարիներին զգալի զարգացում են ապրել արդյունաբերությունը, սոցիալական ոլորտը, գյուղատնտեսությունը, գիտությունը,   մշակույթն ու կրթությունը: Հեղինակների շարքում են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, պատմական գիտությունների  թեկնածու Ավագ Հարությունյանը, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, արևելագետ- պրոֆեսոր  Ալեքսանդր  Սաֆարյանը, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Թևիկյանը, պատմական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմենակ Մանուկյանը, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը:  Առաջաբանի հեղինակն է Եվրասիական փորձագիտական  ակումբի  համակարգող,  քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը: Վերջաբանի հեղինակն է  «Արմենպրես»   լրատվական  գործակալության տնօրեն, Արամ Անանյանը:

Բուկլետը հասցեագրված է ինչպես քաղաքական ու հասարակական գործիչներին, գիտնականներին և փորձագետներին, ասպիրանտներին և ուսանողներին, լրագրողներին, այնպես էլ հետաքրքրվող ընթերցողների
լայն շրջանակին:


Նշենք, որ գրքույկի հրատարակիչներն են «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության  հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը: