Մակրոնը միջոցներ կձեռնարկի Արցախի կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 19-ին տեսակապով բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի կրոնական եւ մշակութային ժառանգության պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու ցանկության մասին: Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի"-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։
«Նախագահ Մակրոնն այսօր տեսակոնֆերանս է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Հանրապետության նախագահը նրանց հետ քննարկել է նոյեմբերի 9-ին հրադադարից հետո Ֆրանսիայի առաջնահերթությունները։ Ռազմական գործողությունների ավարտը պետք է թույլ տա վերսկսել բարեխիղճ բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու նպատակով եւ ապահովել տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձը, որոնք վերջին շաբաթներին լքել են իրենց տները՝ անվտանգության խնդիրներով պայմանավորված», - ասված է հաղորդագրության մեջ:
Մակրոնը նաեւ հայտարարել է «Ֆրանսիայի կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերի մասին, եւ ցանկության դեպքում միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համար կրոնական եւ մշակութային ժառանգության տարածաշրջանի համար»։