5.04.2025
ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:


Զրուցակիցները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը:


Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների լիարժեք վերականգնման կարևորությունը: Քննարկվել է վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց անխափան և անվտանգ վերադարձի ապահովման հարցը և նշվել Արցախի կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը:


Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության պահպանումն ու իրավիճակի հետագա լիցքաթափումը:


Այդ առումով ՀՀ վարչապետը նշել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը:

Ընդդիմությունն ԱԺ արտահերթ նիստի է գումարել. օրակարգում ռազմական դրության չեղարկումն է
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ