24.11.2024
Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը
prev Նախորդ նորություն

Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար։


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի․ Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում։


Աշխատանքային գործունեություն՝


1994-1996թթ․ ԱԳՆ Երկրորդ Եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար


1996-1997թթ․ Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար


1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ


1998թ․ ԱԳՆ Քարտուղարության պետ


1999-2006թթ․ Արգենտինայում և Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը` ք. Բուենոս Այրես)


2000-2006թթ․ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` ք. Բուենոս Այրես)


2006թ․ ԱԳ Նախարարի աշխատակազմի խորհրդական


2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)


2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)


2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)


2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)


2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս)


2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս)


2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)


2017-2020թթ․ Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)


2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)


Դիվանագիտական աստիճան՝


Արտակարգ և լիազոր դեսպան


Օտար լեզուներ՝


ռուսերեն, անգլերեն, իսպաներեն


Շքանշաններ՝


Պարգևատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Արժանիքների համար Մեծ Խաչի աստիճանի» շքանշանով:


Ընտանեկան կարգավիճակ՝


Ամուսնացած է, ունի մեկ որդի