23.11.2024
Աշոտ Ղուլյանը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում է գրել
prev Նախորդ նորություն

Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը

Արցախի դեմ պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարի մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


Նրա խոսքով, որոշում է կայացվել սկզբնական ընթացքում կոնսոլիդացնել «մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում»: «Բոլորիս համար հասկանալի է, որ անցած 45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվությունը որոշելը կարևորագույն հարցն էր: Ըստ այդմ, առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը մենք որոշեցինք քննարկել միասին և իրականացնել՝ համագործակցելով, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ»,- նշեց Մհեր Գրիգորյանը:


Փոխվարչապետի տեղեկացմամբ՝ հիմնադրամին նվիրաբերված միջոցների մի մասն էլ դեռևս ծախսված չեն: Ըստ նրա՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առաջիկայում մանրամասն կներկայացնի ծախսերի ուղղությունները:


Հիշեցնենք, որ սեպետմբերի 27-ից մեկնարկած «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով դրամահավաքի ընթացքում հավաքվել է 169 մլն 695 հազար դոլար: