Մնացականյանն ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը խստորեն հորդորել է պահպանել պետական կառույցը
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ներկայացրած հրաժարականի դիմումից հետո հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ․ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում Մնացականյանն ասել է․
«Սիրելի գործընկերներ,
Բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը:
Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։
Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում:
Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի:
Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են: Ուրեմն, շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով:
Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը»: