25.11.2024
Վտանգ Թուրքիայից. ինչ է կատարվում Հայաստանի սահմանների մոտ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտության կողմերը երկու հարյուր զոհվածների դիակներ են փոխանակել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ իր վերջին տեղեկատվության համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 զոհվածների մարմինները, կազմակերպությունը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:


Մաուրերի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ գործունեության առաջնահերթությունները տեղահանված բնակչությանը օգնելն է, զոհվածների մարմինների էվակուացնելը, ինչպես նաեւ գերիներին այցելելը՝ հնարավոր բանակցություններին նախապատրաստվելու եւ փոխանակումներ իրականացնելու նպատակով:


«Ինչ վերաբերում է զոհվածների մարմինների էվակուացմանը, ապա ես ուրախ եմ հայտնել, որ ռուս խաղաղապահների եւ ԿԽՄԿ-ի ներկայությամբ կողմերը սկսել են դիակներ հանել եւ փոխանակել։ Իմ վերջին տեղեկություններով (կողմերը) արդեն փոխանակել են 200 մարմին։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել», - ասել է ԿԽՄԿ նախագահը։


Երեքշաբթի Մաուրերը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես ուրբաթ օրը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում կողմերը մտադիր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների գնահատականները եւ քննարկել կորոնավիրուսի պայմաններում հնարավոր փոխգործակցությունը: