24.11.2024
Այս հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում նաև միջազգային հանրությունը. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն ընդունել է աշխարհազորի ստեղծման ու կիրառման մասին օրենքը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով հստակեցվում են աշխարհազորի ստեղծման ու կիրառման պայմանները։


Աշխարհազորը ստեղծվում է բացառապես կամավորության սկզբունքի հիման վրա: Նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր։


Սահմանվում է, որ աշխարհազորը զինված պաշտպանությանը քաղաքացիների մասնակցության համակարգ է, որը գործում է ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի կամ ռազմական գործողությունների պայմաններում։


Աշխարհազորը կարող է կիրառվել սահմանների կամ շփման գծի զինված պաշտպանության, կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանության, դիվերսիոն, ահաբեկչական կամ այլ ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարում։


Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։