19.04.2025
Նախագահը մեկնել է Բրյուսել. կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
prev Նախորդ նորություն

Ռազմական ագրեսիայի հետեւանքով տուժածներին կարող են ներել վարկային պարտավորությունները

Հայաստանի խորհրդարանը սկսել է առաջին ընթերցմամբ քննարկել Հարկային օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխությունները:


Ներկայացնելով փոփոխությունները՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ օրինագծի նպատակն է հնարավորություն ընձեռել բանկերին և վարկային կազմակերպություններին ներել ռազմական գործողությունների հետեւանքով տուժած անձանց վարկային պարտավորությունները:


Մասնավորապես, օրինագծով առաջարկվել է բանկերին և վարկային կազմակերպություններին ազատել այն հարկային պարտավորություններից, որոնք առաջանում են վարկային պարտավորությունների ներման հետեւանքով:


Այս մեխանիզմը գործելու է այն դեպքերում, երբ վարկային պարտավորությունները ներվում են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին և նրանց հարազատներին:


 

Հադրութից Արաքս ընկած մարտագծում ժամ առ ժամ փոփոխվում է օպերատիվ իրադրությունը. Հասրաթյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար