10.09.2026
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Նախագահը մեկնել է Բրյուսել. կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:  Այս մասին հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը:


Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:


Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:


Եվրոպական կառույցների ղեկավարների հետ Հայաստանի նախագահը նախատեսում է քննարկել Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից հրետակոծման փաստերը:


Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական կառույցների ղեկավարության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:


 

Ռազմական ագրեսիայի հետեւանքով տուժածներին կարող են ներել վարկային պարտավորությունները
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ