Ծառուկյանի խափանման միջոցի գործով դատական նիստը չի կայացել
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի գործով դատական նիստը չի կայացել:
Նշվում է, որ պատճառը պաշտպանական կողմի ոչ պատշաճ ծանուցումն է:
Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին:
VERELQ-ը հիշեցնում է, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի։ Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:
Գագիկ Ծառուկյանն իրենց առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ որակելով ապօրինի։