24.11.2024
Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք
prev Նախորդ նորություն

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը

Այս րոպեներին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):


«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի։ Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:


Գագիկ Ծառուկյանն իրենց առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ որակելով ապօրինի։