5.08.2025
Հանրահավաք անցկացնելու որոշումը կապ չունի Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ
prev Նախորդ նորություն

Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 6 նոր դեպք:


Վարակակիրներից 2-ը՝ Ստեփանակերտի, 2-ն էլ Շուշիի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին: Մյուս հիվանդները, ովքեր ևս Ստեփանակերտի բնակիչներ են, կորոնավիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:


Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:


Առողջացել է 2 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 385 մարդու մոտ, որից 327-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 56, ընդհանուր մեկուսացված է 95 քաղաքացի: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:


Թեստավորումների նպատակով 113 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 789 փորձանմուշի հետազոտություն:


 

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի