24.11.2024
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, 350 առողջացում և չորս մահ
prev Նախորդ նորություն

Հանրահավաք անցկացնելու որոշումը կապ չունի Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ

Եռյակի՝ հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի դատարանում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։


«Դրա կազմակերպման մասին Եռյակի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արտահայտվել են վաղուց։


Իսկ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը, ապաշնորհության և ապիկարության հետևանքով կառավարել չկարողանալու ողջ պատասխանատվությունը, կրում է իշխող քաղաքական ուժը, և դա լավ գիտե ժողովրդի շրջանում արդեն իսկ լեգիտիմությունը կորցրած իշխանական միավորը, որը նույնիսկ համաճարակային իրավիճակի մեղքն էր բարդում նույն այդ ժողովրդի վրա։


Թե բա «ժողովրդի իշխանություն»,- նշել է Բաբայանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հայտարարեցին, որ հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանցկացնեն։


Քիչ առաջ դատարանը սկսեց քննել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: