24.11.2024
Բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր. «Նորք» ինֆեկցիոնի անձնակազմ
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, 350 առողջացում և չորս մահ

Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, 350 առողջացում և չորս մահ: Բացասական թեստերի քանակը 2046 է: Դրական է ախտորոշվել կատարված թեստերի 9 տոկոսը:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 47877
Առողջացածներ - 43026
Փաստացի բուժվողներ -3617
Ընդհանուր թեստեր - 268322
Մահվան ելքեր - 942
Մահվան ելքեր այլ պատճառով –292


Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 90 (կին), 87 (տղամարդ), 75 (կին) և 54 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 292 է: