20.04.2025
ԼՀԿ-ն ևս հրաժարվեց մասնակցել Սահմանադրական դատարանի անդամների ընտրությանը
prev Նախորդ նորություն

Երևանն այլևս չի ունենա գլխավոր ճարտարապետ. քաղաքապետ

Հնարավոր է սենսացիոն բան ասեմ, բայց ես ընդհանրապես մտածում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի և փոփոխությունների ենթարկվի, և դա կարող է այլևս չլինել Երեւանի գլխավոր ճարտարապետ: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ըստ Facebook-ի իր էջում տեղադրված տեսանյութի:


«Դա կարող է մի մարմին լինի, մի խորհուրդ լինի: Մենք հենց հիմա դրա շուրջ աշխատանքներ ենք տանում»,-ասել է Մարությանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք ինքն ունի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի համար իր նախընտրելի թեկնածուն:


VERELQ-ը հիշեցնում է, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ 

Հայտնաբերվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար