23.11.2024
ԱՄՆ դեսպանատունն արգելել է իր աշխատակիցներին ճանապարհորդել հայկական ավիաընկերություններով
prev Նախորդ նորություն

Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ից կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից։


«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝


1.Արթուր Մեսչյանին՝ 2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից:


2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասված է որոշման տեքստում։