23.11.2024
Օրենքի և դատական համակարգի թույլ կողմերը. Պետդեպը՝ ՀՀ-ում ներդրումային միջավայրի մասին
prev Նախորդ նորություն

Մելքումյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ քաղաքացիների ՌԴ մեկնելու հետ կապված խնդիրը

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:


«Ի թիվս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի՝ քննարկել ենք նաև այս փուլում լուրջ հրատապություն ունեցող՝ մեր հայրենակիցների Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հնարավորության հարցը և հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների պետական կառույցների կողմից հնարավորության դեպքում, անշուշտ, կգտնվեն անհրաժեշտ լուծումներ:


Քննարկվել են նաև վերջին շրջանում հայկական պետհամարանիշներով Ռուսաստանի Դաշնություն արտահանված ավտոմեքենաների՝ ՌԴ-ում մաքսազերծման և հաշվառման հետ կապված խնդիրները: Այդ հարցը առաջիկայում կքննարկվի ԵԱՏՄ համապատասխան կառույցներում:


Դեսպանի հետ քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մարզերի միջև առկա առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունների առկա վիճակը և առավել արդյունավետ ինտեգրման հարցերը»,- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Մելքումյանը նամակ էր հղել Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եվ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին՝ խնդրելով աջակցել ՀՀ քաղաքացիների ՌԴ մեկնելու հարցի լուծմանը:


«Ամիսներ շարունակ Ռուսաստանի Դաշնությունում ապրող եւ աշխատող Հայաստանի Հանրապետության մի քանի հազար քաղաքացիներ փաստորեն չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն եւ միանալ իրենց ընտանիքներին եւ հարազատներին՝ հայտնվելով անելանելի իրավիճակում»,- ասված էր նամակում: