Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամից բանկային համակարգն ամենաշատ տուժած ոլորտներից է: Շուրջ 550 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձանց վարկային արձակուրդ է տրվել: Վարկային արձաուրդների ծավալը կազմել է 1,3 տրիլիոն գումար, իսկ մարումների տեսքով բանկեր չեն մտել շուրջ 100 մլրդ դրամ:
Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց է ԿԲ նախագահ Մարտին Գալաստյանը՝ նշեով, այս պահի դրությամբ ՀՀ-ում վարկավորման ծավալների աճ է գրանցվում: Սակայն նա նաև որոշակի ռիսկեր է տեսնում վարկերի վերադարձելիեության հետ կապված, որոնք պայմանավորված են կորոնաճգնաժամի երեք ամսվա ընթացքում տրամադրած վարկային արձակուրդներով:
«Այդ ռիսկերը հետո կարող են ի հայտ գալ: Բանկերը դուրսգրումներ կարող են անել», - ասաց նա՝ հավելելով, որ բանկերն էլ իրենց հերթին կարող են դիմել ԿԲ-ին իրացվելիություն ստանալու համար: Նա նկատեց, որ ֆինանսական համակարգը կարող է մարսել մինչ 80 մլրդ դրամի խնդրահարույց վարկերի առկայությունը:
Հայաստանի բանկերի ընդհանուր վարկայի պորտֆետլը, ինչպես հայտնեց ԿԲ նախագահը, 3,6 տրիլիոն դրամ է:
Գալաստյանը հայտնեց, որ կորոնավիրուսի համավարկով պայմանավորված խսիտ սահմանափակումների շրջանում բանկերից ավանդների որոշակի ծավալի արտահոսք է նկատվել, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը կարգավորվել է: «Այժմ միտումը կայուն է, նվազում չկա», - ասաց նա:
Ներկայում, ԿԲ նախագահի խոսքով, վարկավորման ծավալների աճ է նկատվում հիմնականում երկու սեգմենտում՝ գյուղատնտեսական և բիզնես վարկեր: «Աճի դրայվերը կառավարության օժանդակության ծարագերն են, որոնցով պետությունը 80 մլրդ դրամ է տեղաբաշխել: Սպառողական վարկերի աճի տեմպը որոշակիորեն նվազել է», - ասաց նա:
Վերջում ԿԲ նախագահը նկատեց, որ ֆինանսական համակարգը շարունակում է մնալ կայուն, սակայն ապագայի կանխատեսումներ դժավարացավ անել, քանի որ շատ բան կախված է լինելու համաճարակի դեմ պայքարի արդյունավետությունից: «Առողջապահական ճգնաժանով պայմանավորված կանխատեսելիության խնդիր կա: Սակայն Կենտրոնական բանկը պատրաստ է հարկ եղած տրամադրել անհրաժեշտ իրացվելիոյթուն առևտրային բանկերին», - ասաց Մարտին Գալաստյանը: