ԵՏՀ-ն կմշակի ԵԱՏՄ-ում ապրանքի ծագման երկրի հաստատման կանոնները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) մշակում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում ապրանքի ծագման երկրի հաստատման կանոնները՝ պետական գնումների նպատակով: ԵՏՀ մամուլի ծառայության համաձայն, այդ մասին սեպտեմբերի 4-ին Խորհրդի նիստում հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում ապրանքների ծագման երկրի հաստատման եւ Եվրասիական արդյունաբերական արտադրանքի ռեեստրի վարման կանոնների մշակմանը ՝ պետական գնումների նպատակով։ Այս պահին ցուցակում 221 ապրանքային դիրքից համաձայնեցվել է 182 դիրք, մյուսների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է», - ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը։
Նա հավելել է, որ հանձնաժողովն առաջարկում է կիրառել այսպես կոչված «համագործակցային սկզբունքը», երբ ապրանքի արտադրության մեջ օգտագործվում են ԵԱՏՄ այլ պետություններում արտադրված բաղադրիչները, ինչպես նաեւ դրանց տարածքում կատարվում են որոշակի տեխնոլոգիական գործողություններ: Դա կնպաստի ԵԱՏՄ երկրների արտադրողների միջև կոոպերացիոն կապերի զարգացմանը։
Ավելի վաղ, հուլիսի 17-ին Մինսկում կայացած միջկառավարական խորհրդի նիստում, Բելառուսի եւ Ղազախստանի բողոքների կապակցությամբ, ԵՏՀ-ին հանձնարարվել էր մինչեւ տարեվերջ մշակել ապրանքի ծագման երկրի հաստատման կանոնները եւ Եվրասիական արդյունաբերական արտադրանքի ռեեստրի վարման կանոնները: