22.11.2024
Ռուսաստանի 640 քաղաքներում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ տեղի կունենան. Արա Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը հրավիրել է ռուսական ներդրողներին մասնակցելու հայկական տնտեսության զարգացմանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ռուսական ներդրողներին մասնակցելու հայկական տնտեսության զարգացմանը: «Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողը, և եթե խնդիրներ են առաջացել ռուսական ներդրողների մոտ, նշանակում է խնդիրներ են առաջացել նաև մեզ մոտ: Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությամբ մենք առնվազն վերացրել ենք այն արգելքները, որոնք կային նախկինում, և այժմ անհամեմատ հեշտացել է, թե ապրանքների, թե կապիտալի, և թե աշխատուժի տեղաշարժը», - ասել է նախագահը:

«Ես մեծ հաճույքով հրավիրում եմ ռուսական ներդրողներին մասնակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը: Այսօր մենք ունենք ռուսական կապիտալով 1300 ընկերություններ (ինչը երկրի օտարերկրյա կապիտալով տնտեսվարող սուբյեկտների ավելի քան ¼-րդն է կազմում)»,-նշել է երկրի ղեկավարը Ռուսական «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը 2014թ.-ի մայիսին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի մասին պայմանագիրը, որը ուժի մեջ է մտել 2015թ.-ի հունվարի 1-ից: Հունվարի 2-ին ԵՏՄ-ին անդամակցեց Հայաստանը, իսկ մայիսին նախատեսվում է նաև Ղրղզստանի անդամակցում: ԵՏՄ-ի ստեղծումը նախկին Մաքսային միության անդամ-երկրների, ում ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է ԱՊՀ-ի ՀՆԱ-ի 85%-ը, ինտեգրացիան կհասցնի ավելի բարձր մակադրակի: Դրանով ավարտվում է ԱՊՀ-ի տարածքում ամենախոշոր ընդհանուր շուկայի (170 միլիոն) ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն:

Այսօրվա դրությամբ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական ներդրողը, իսկ նրա կապիտալը ներկա է երկրի տնտեսության բոլոր ճյուղերում և միանգամյա բնույթ չի կրում: Մի շարք փորձագետների կարծիքով, ռուսական ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 3 միլիարդ դոլար: