20.04.2025
Տավուշի Այգեձոր համայնքի առողջության կենտրոնը կհիմնանորոգվի,  կկառուցվի նոր հարկաբաժին
prev Նախորդ նորություն

Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 5 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի համեմատ բարձրացել է 5 սանտիմետրով:


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի սեպտեմբերի 2-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 68 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 63 սանտիմետր նիշի դիմաց: Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 138 միլիոն 572 հազար խորանարդ մետր ջուր:


Այս տարվա ընթացքում, հունվարի 9-ից մինչեւ սեպտեմբերի սկիզբ, Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 166 միլիոն 444 հազար խորանարդ մետր ջուր:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք. 402 մարդ է առողջացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար