24.11.2024
Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 5 սանտիմետրով
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք. 402 մարդ է առողջացել

Հայաստանում սեպտեմբերի 3-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, 402 առողջացում և 4 մահ: Բացասական թեստերի թիվը 2173 է: Դրական է թեստավորվածների 8 տոկոս:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, ընդհանուր համաճարակային վիճակը ՀՀ-ում հետևյալն է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 44461
Առողջացածներ - 39257
Փաստացի բուժվողներ -4041
Ընդհանուր թեստեր - 213644
Մահվան ելքեր - 891
Մահվան ելքեր այլ պատճառով –272


Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 272 է:


Իրավիճակն Արցախում


Արցախում, համաձայն ԱՀ առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների, հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք:


Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են, որից մեկը Իվանյան գյուղում հաստատված օջախի կոնտակտավոր է, իսկ մյուսի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:


Կորոնավիրուսով հիվանդ երրորդ անձը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից է:


Առողջացել է 5 քաղաքացի:


Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 302 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:


Թեստավորումների նպատակով 281 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11439 փորձանմուշի հետազոտություն: