28.09.2024
Քրեակատարողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել
prev Նախորդ նորություն

Առաջին բժիշկը՝ Ազգային հերոս. Հագոպ (Հրայր) Հովակիմյանն արժանացել է բարձրագույն կոչման

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ Հովակիմյանին շնորհվել է Ազգային հերոսի բարձրագույն կոչում. այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:


«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասին. Առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագուպ (Հրայր) Սահակի Հովակիմյանին պարգևատրել Հայրենիք շքանշանով»,- ասված է նախագահի հրամանագրում:


Հայրենիքի շքանշանը հանձնվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս:


Տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին բժիշկ Հագոպ (Հրայր) Հովակիմյանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:


Հագոպ (Հրայր) Հովակիմյանն առաջին բժիշկ Ազգային հերոսն է և 19-րդ անձը, որ արժանացել է այդ բարձրագույն կոչմանը։

Հայաստանում նախատեսվող «Հորասիս-Չինաստան» համաժողովը հետաձգվել է 2021թ․ հոկտեմբեր
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին