23.11.2024
Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն հումանիտար աջակցությամբ բեռնված երրորդ ինքնաթիռն է ուղարկել Լիբանան

Լիբանան է ուղևորվել հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը: Այդ մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:


«Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին են տրամադրելու ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք:


Առաջին երկու թռիչքների միջոցով հայրենիք են տեղափոխվել մեր 56 հայրենակիցներ, իսկ այսօր գիշերը Լիբանանից վերադարձող ինքնաթիռով ևս 45 հոգի կժամանի Երևան: Հայաստան են տեղափոխվել մեր այն հայրենակիցները, որոնք Բեյրութում պայթյունի արդյունքում անօթևան ու առանց ապրուստի միջոցների են մնացել, ՀՀ քաղաքացի են կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, Հայաստանում կեցավայր ունեն:


Հայ ժողովուրդը եղբայրական Լիբանանի կողքին է և մեր օժանդակությունը շարունակական է լինելու», - ասված է նրա ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ: