6.05.2025
Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 2300 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 57 կգ դեղորայք

Պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք:


Այս մասին հայտնում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը։


«Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Օրերս Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Հսկողության արդյունքում բեռնատարի վարորդի անձնական իրերի պահպանման համար նախատեսված խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել է 57 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք:


Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն», - ասվում է հաղորդագրության մեջ։


 

Սասուն Գաբրիելյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազի տեղակալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան