24.11.2024
Իր հետ խոսելու հնարավորություն չեմ ունեցել. Տոնոյանը Բագրատյանի հեռանալու մասին
prev Նախորդ նորություն

Իմ ղեկավարության տարիներին դիրքային նահանջ չի եղել. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքում է պահանջում այսօր մամուլում տեղ գտած հոդվածի մասով:


«Hraparak.am կայքում այսօր հրապարակվել է «Այդ դիրքերը, որ վերցրել ենք, մերն են» հոդվածը, որում վաստակաշատ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի անունից ասվում է․ «․․․ էս դիրքերը, երբ ես կառուցում էի բանակ, էս դիրքերը մեր դիրքերն էին։ Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց»։


Քիչ առաջ խոսեցի Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ։ Նա ասաց, որ այդպիսի հայտարարություն՝ «․․․Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց», չի արել․ այն բացահայտ սուտ է և հերյուրանք։


ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ


«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանից հերքել, ապա նաև հեռացնել իրականությանը չհամապատասխանող, զրպարտանք պարունակող նյութը։


ՀԳ. Իմ ղեկավարության ժամանակ 3-րդ զորամիավորման հրամանատար են եղել գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, այսօր ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, գեներալ-մայոր Գրիգոր Խաչատուրովը, և նրանցից յուրաքանչյուրի հրամանատարության ընթացքում որևէ դիրքային նահանջ չի եղել։


Նրանցից յուրաքանչյուրից կարող եք ստանալ այդ հարցերի ստույգ պատասխանները։


Ինչպես նաև կարող եք հարցնել Տավուշի համայնքային ղեկավարներին, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, թե ինչ աշխատանքներ են կատարվել այնտեղ իմ պաշտոնավարման ժամանակ։


Իսկ ես ևս մեկ անգամ պնդում եմ, որ իմ ղեկավարության տարիներին Հայաստանի Հանրապետության սահմանային դիրքերն անընդհատ բարելավվել են, միջդիրքային տարածություններում առաջ քաշվել, ինժեներական առումով՝ լայն թափով լրակահավորվել և բազմակի անգամ ամրապնդվել։