24.11.2024
Հայ-ռուսական համալսարանը դրական միավորներով ԲՈւՀ չընդունված դիմորդներին առաջարկ է անում
prev Նախորդ նորություն

Իր հետ խոսելու հնարավորություն չեմ ունեցել. Տոնոյանը Բագրատյանի հեռանալու մասին

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին այն մասին, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:


Այս դիմումը անակնկալ է ԲՀԿ-ական գործընկերների համար: VERELQ-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խոսնակ, համանուն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ նման քայլի շարժառիթների ու դրդապատճառների մասին տեղեկատվություն չունի և չի կարող ասել, թե ինչու է Բագրատյանը նման որոշում կայացրել.


«Վերջին շրջանում իր հետ խոսելու հնարավորություն չեմ ունեցել»,- ասաց Տոնոյանը:


Նշենք, որ այն բանից հետո, ինչ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց ու քննարկվում էր ԲՀԿ առաջնորդին ազատությունից զրկելու հարցը, Սերգեյ Բագրատյանը, այսպես ասած, կորավ ոչ միայն լրագրողների, այլև կուսակից գործընկերների տեսադաշտից: Ի պաշտպանություն Ծառուկյանի որևէ բողոքի ակցիայի նա չի մասնակցել ու որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: