27.04.2025
Չքննարկել բանակին առնչվող թեմաները հեռախոսով. ՊՆ
prev Նախորդ նորություն

STARMUS-ի 6-րդ փառատոնը կանցկացվի Երևանում սեպտեմբերին

2021թ․ սեպտեմբերի 6-ից 11-ը Հայաստանը կհյուրընկալի գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS-ի 6-րդ փառատոնը: Այդ մասին այսօր պաշտոնապես հայտարարվեց առցանց միջոցառման ժամանակ, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:


6-րդ Starmus փառատոնը Հայաստան կբերի աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, արվեստագետների: STARMUS-ը փառատոն է, որտեղ միասին են հանդես գալիս արվեստը, գիտությունը և տեխնոլոգիաները: Այն երիտասարդ սերնդին ոգեշնչելու, գիտությամբ զբաղվելը պոպուլյար և գրավիչ դարձնելու ձևերից մեկն է:


«Հայաստանը STARMUS VI փառատոնը հյուրընկալելու է մեծ պատասխանատվությամբ, ոգևորությամբ և ակնկալիքներով»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։

ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար