25.11.2024
Ովքե՞ր են Հայաստանի առաջին տաս խոշոր հարկ վճարողները
prev Նախորդ նորություն

«Մենք ամուր ենք մեր լեռների պես». առաջնագծի զինծառայողների կոչը ՀՀ քաղաքացիներին

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում առաջնագծում ծառայող զինծառայողները կոչով դիմում են ՀՀ քաղաքացիներին՝ վստահեցնելով անհոգ լինել:


«Սիրելի հայ ժողովուրդ, ես եւ իմ համածառայակիցները հավաքվել ենք առաջնագծում եւ կատարում ենք մեր առջեւ դրված մարտական խնդիրը»,- ասված է առաջնագծում ծառայող հայ զիծառայողների ուղերձում: 


«Վստահեցնում եմ ձեզ, որ անհոգ լինեք եւ զբաղվեք ձեր առօրյա գործունեությամբ, քանզի՝ մենք ամուր ենք մեր լեռների պես»,- եզրափակում են զինծառայողները:


Հիշեցնեն, որ այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը՝ խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ, և քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի: