25.11.2024
Մեկնարկում է «Սահմանային համայնքների հզորացում» դրամահավաք-արշավը. հիմնադրամ
prev Նախորդ նորություն

Ովքե՞ր են Հայաստանի առաջին տաս խոշոր հարկ վճարողները

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը:


1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:


Առաջին հորիզոնականում «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ընկերությունն է, երկրորդ հորիզոնականում է «Գազպրոն Արմենիա» ՓԲԸ-ն, 2020 թվականի առաջին կիսամյակում երրորդ խոշոր հարկ վճարողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է: Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցրել են «Գեոպրոմայնինգ գոլդ» և «ՍիՓԻիԷս ՕԻԼ» ընկերությունները:

Առաջին տասնյակում են նաև «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ֆլեշ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»,  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «ՄՏՍ Հայաստան» ընկերությունները:


Խոշոր հարկ վճարողների ցանկին կարելի է ծանոթանալ այս հղումով: