25.11.2024
«Մենք ամուր ենք մեր լեռների պես». առաջնագծի զինծառայողների կոչը ՀՀ քաղաքացիներին
prev Նախորդ նորություն

Վերջին օրերին նկատվել է «1000 դրամների» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ

Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ․ այս մասին տեղեկացնում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը։


«Նվիրաբերությունների նման հոսքը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին, ինչի համար երախտապարտ ենք։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված նպատակները»:


«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է նաև 17․07․2020-20.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունները՝


Ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 13։00֊ի դրությամբ


•Շուրջ 13,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 42 %-ը, Paypal֊ի միջոցով` 20%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 38%-ը


•Ավելի քան 300 նվիրեբերություններ, որից կայքի միջոցով` 77%-ը, Paypal֊ի միջոցով` 19%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 4%-ը


•Շուրջ 20 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:


Այս մասին նր ագրել էր ֆեյսբուքյան իր էջում. «Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլեւ շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը:


Նվիրատուների ցանկը եւ փոխանցված գումարների չափը կարող եք տեսնել ստորեւ բերված հղման ներքո:


Եվ կրկին խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»:


Քիչ հետո նա մեկ այլ գրառմամբ լրացրել է իր խոսքը՝ նշելով, որ վերջին 15 րոպեներին փոխանցումների տեմպը մեծացել է, ու երեք րոպեն մեկ 1 փոխանցում է կատարվում:


Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից և այդ գույքի համար ծախսվելիք գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։