24.11.2024
prev Նախորդ նորություն

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բոլոր վարակվածներն առողջացել են

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցներն այսպես են նշում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հրապարակելով լուսանկարներ:


Տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են:



«Հիշեցնենք, որ նախորդ ամիս հաստատությունում իրականացված թեստավորման արդյունքում պարզվել էր, որ նոր կորոնավիրուսով վարակվել են 33 տարեցներ և 50 աշխատակից:


Բարեբախտաբար, այս պայքարում կորուստներ չենք ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ: