22.04.2025
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բոլոր վարակվածներն առողջացել են
prev Նախորդ նորություն

ՀՀ և Արցախի ԱԺ նախագահները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այս օրերին ոչ պաշտոնական այցով գտնվում է Երևանում, որտեղ այսօր՝ հուլիսի 20-ին, հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին Թովմասյանը գրել է Facebook-ի իր էջում:

«Զրույցի ընթացքում անդրադարձանք հայ-ադրբեջանական սահմանին վերջերս առկա լարվածությանը,
քննարկեցինք նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կարծիքներ փոխանակելով հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Համոզված եմ, որ համավարակի հաղթահարումից հետո այդ աշխատանքներին նոր թափ կհաղորդվի», - տեղեկացրել է նա։


 

Թվայնացումը հեղափոխական գործընթաց է, և աշխատանքը պետք է իրականացնել բոլոր ուղղություններով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան