24.11.2024
Փաշինյանը գոհ է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներից
prev Նախորդ նորություն

Ռադայի պատգամավորը կոշտ քննադատել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը

Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան կոշտ քննադատել է Ուկրաինայի ԱԳ նախարարությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ հայտարարության համար: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:


Ըստ պատգամավորի՝ հենց նման «դիվանագիտական» գործունեությունն է բերում անառողջ արդյունքների:


«Ադրբեջան-Հայաստան հակամարտությանը վերաբերող միակողմանի հայտարարությունները մասնագիտական անպիտանելիության ցուցանիշ են, պարոնա՛յք: Եվ եթե ընկեր Բոդնարի կամայականությունների առիթով իրավապահ մարմինները պետք զբաղվեն եւ կզբաղվեն, ապա, ընդհանուր առմամբ, թող համաշխարհային դիվանագիտական հանրությունը գնահատական տա ձեր աշխատանքին: Ուղղակի հիշեցնում եմ, որ միայն Թուրքիան է համաշխարհային ասպարեզում այդպիսի թեզեր արտահայտում վերը նշված հակամարտության վերաբերյալ:


Գուցե դուք պարզապես չունե՞ք բավարար որակյալ մասնագետներ: Միգուցե օգնությո՞ւն է պետք։ Թե՞ մասնագիտական որոշ գրքեր արժե նվիրել: Դուք միայն ակնարկեք, պատգամավորները կօգնեն»,- ասել է Վոլոդինան:


Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարությունը հանդես էր եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու օգտին, չնայած որ հենց Ադրբեջանն էր նախաձեռնել նոր էսկալացիա, որը ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս: