ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կոչ են անում կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու իրավիճակը թեժացնող հրետորաբանությունից։
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանին մահացու բռնությամբ: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի կապակցությամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Կողմերին անհապաղ դեէսկալացիայի, բովանդակալից երկխոսություն սկսելու եւ հրադադարի կոչ ենք անում՝ Մինսկի խմբի հետ, որպես համանախագահներ, բանակցություններ սկսելու համար»,- ասել է Պոմպեոն:
Միացյալ Թագավորությունը մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ և կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու իրավիճակը թեժացնող հրետորաբանությունից։
Մեծ Բրիտանիան վերահաստատել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններով հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ իրավիճակը կտրուկ լարվել է:
Տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք ընդհանուր առմամաբ երկու տասնյակ վիրավորներ: Այդ թվում երկու ոստիկանները: Հայկական կողմը հայտնում է չորս զոհի մասին: Ադրբեջանի զոհերի թիվը հասել է 12-ի:
Հուլիսի 14-ին, ժամը՝ 18:00-ից սահմանին լարվածությունն աստիաճանականորեն նվազել է, իսկ կեսգիշերց հետո կրակոցները գրեթե դադարել են: