Գագիկ Ծառուկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
                    
                    
                        
                                    
                                    
                        
                     
                    
                    Արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածողներին և ցանկալին իրականության տեղ հրամցնելու հուսահատ փորձեր անողներին ուզում եմ տեղեկացնել, որ նախօրեին ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է:
Գագիկ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, որոնք այս օրերին իրենց մտահոգությունն են հայտնել Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ և իրենց զորակցությունն են հայտնել նրան: Շուտափույթ ապաքինում կորոնավիրուսով վարակված մեր բոլոր հայրենակիցներին»,- ասված է հայտարարության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բավական ծանր է տանում կորոնավիրուսային վարակը: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ նա ունի ուղեկցող հիվանդություն՝ ասթմա: Ծառուկյանը մշտապես գտնվում է բժշկական հսկողության տակ: