24.11.2024
Քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովը 80 կողմ, 6 դեմ ձայներով ընտրեց ՏՄՊՊՀ անդամին

Հուլիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովը պատգամավորների 80 կողմ, 6` դեմ ձայներով ընտրեց Կարեն Սեդրակյանին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ​​հանձնաժողովի անդամի պաշտոնում: 


ՏՄՊՊՀ-ի անդամի ընտրության հարցի քննարկումը սկսվել էր այսօր՝ հուլիսի 8-ի, առավոտյան: Հարցի քննարկումի ավարտիվ հետո տեղի ունեցավ ՏՄՊՊՀ անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը։


Խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը հիշեցրեց, որ կառավարությունը ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել էր Կարեն Սեդրակյանին, ով նախկինում եւս զբաղեցնում էր այդ պաշտոնը։


Գաղտնի քվեարկությունում 132 պատգամավորից մասնակցել է 86-ը։ Սեդրակյանին կողմ է քվեարկել 80 խորհրդարանական, 6-ը դեմ է քվեարկել: